25.04.2016|
13:35
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 3-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա «Սպեղանի» երգչախմբի (հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սարինա Ավթանդիլյան) քսանամյա հոբելյանին նվիրված համերգ: Կհնչեն Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանի և Ջեննի Ասատրյանի խմբերգերը: